-
16.06.2016|
16:50
ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions- WFIMC) 60-րդ գլխավոր վեհաժողովը։
-
16.06.2016|
16:48
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ, հունիսի 18-ից հուլիսի 7-ին ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:
-
16.06.2016|
13:28
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
-
15.06.2016|
23:59
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ին:
-
15.06.2016|
17:01
Հունիսի 28-ից հուլիսի 1-ը կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն ճանաչված երաժիշտներ տարբեր երկրներից:
-
15.06.2016|
11:57
Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):
-
14.06.2016|
23:53
Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
-
14.06.2016|
14:54
«Music of Armenia»-ն հայտարարում է «Սայաթ-Նովա» փառատոնի բացման մասին, որի մեկնարկը կտրվի Երևանում հունիսի 18-ին` «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում: Հունիսի 22-ին «Մեգերյան կարպետում» տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգը:
-
13.06.2016|
14:29
Անվանի բանաստեղծ, մանկագիր ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այլևս մեզ հետ չէ:
-
13.06.2016|
14:11
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը: